Մելբուրնում կանխել են Սբ Ծննդյան տոներին ծրագրվող ահաբեկչությունները![]() 23 դեկտեմբերի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի իրավապահները 5 մարդ են ձերբակալել Մելբուրնում Սբ Ծննդյան տոներին մի շարք ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Վիկտորիա նահանգի, որի մայրաքաղաքն է Մելբուրնը, ոստիկանության գլխավոր կոմիսար Գրեմ Էշթոնը, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, կասկածյալները գործել են «Իսլամական պետության» գաղափարների ազդեցության տակ և գրոհներ էին պատրաստում Flinders Street Station երկաթուղային գլխավոր կայարանում, քաղաքի կենտրոնական Դաշնության հրապարակում, և Սբ Պողոսի տաճարում: Ոստիկանության շուրջկալն անցկացվել է դեկտեմբերի 22-ին և դեկտեմբերի 23-ի վաղ առավոտյան: Սկզբում ձերբակալվել էր 7 մարդ, սակայն երկուսը` 26-ամյա մի տղամարդ և 20-ամյա կինը հետագայում ազատ են արձակվել: Կալանքի տակ է մնում 5 տղամարդ` 21-26 տարեկան: Ձերբակալվածներից 4 Ավստրալիայից են, 5-րդը`ծնունդով Եգիպտոսից է: Ըստ ոստիկանության, նրանք մտադիր էին գործի դնել պայթուցիկներ, սառը զենք և հրազեն: Ըստ Ավստրալիայի վարչապետի, երկրում վերացվել է «վերջին շրջանի ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքներից մեկը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |