Մահաբեր «Բոյարիշնիկի» գործով ՌԴ-ում ադրբեջանցիներ են ձերբակալվել![]() 23 դեկտեմբերի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Իրկուտսկ քաղաքում «Բոյարիշնիկից» զանգվածային թունավորման գործով ձերբակալվել է 13 անձ, այդ թվում նաև ադրբեջանցիներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Իրկուտսկի Լենինի շրջանի դատարանի հաղորդագրության վրա հղումով: Իրկուտսկում «Բոյարիշնիկ» օծանելիքի խտանյութից թունավորման հետևանքով 74 մարդ է մահացել: Հիվանդանոցներում դեռ 30 մարդ կա: Ձերբակալվածներից 5-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնցից 3-ին թարգմանիչ է պետք դատին մասնակցելու համար: Ձերբակալվածները հիմնականում անհատ ձեռներեցներ են և նրանց աշխատակիցները, որոնք վաճառել են մեթանոլի պարունակությամբ «Բոյարիշնիկը»: Սակայն, ըստ ձերբակալվածներից մեկի փաստաբանի, կան նաև կեղծված ալկոհոլի և «Բոյարիշնիկի» արտադրությանն առնչություն ունեցող անձինք: Ջրասպիրտային «Բոյարիշնիկ» կեծղված լուծույթից զանգվածային թունավորումը սկսվել է Իրկուտսկում դեկտեմբերի 17-ին: Զանգվածային թունավորումներից հետո տեղի իշխանությունները քաղաքում արտակարգ ռեժիմ են սահմանել, «Բոյարիշնիկի» վաճառքն արգելվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |