Սիրիացի իրավապաշտպանները մեղադրել են Թուրքիային խաղաղ բնակիչների սպանության մեջ![]() 23 դեկտեմբերի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 88 քաղաքացիական անձ է զոհվել ԻՊ հսկողության տակ գտնվող Էլ Բաբ քաղաքի վրա թուրքական ավիացիայի հարձակումների արդյունքում: Այդ մասին հայտարարել են Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդում: Զոհվածների թվում 24 երեխա կա: Ըստ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի, 72 մարդ է զոհվել ռմբակոծությունների հետևանքով դեկտեմբերի 22-ին, ևս 16-ը` հաջորդ օրը: Սա թուրքական ԶՈւ ամենաարյունահեղ գրոհն է Սիրիա Թուրքիայի ներխուժումից հետո: Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը:Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահանը» գործողության շրջանակում սպանվել է 12 թուրք զինծառայող, վիրավորվել 33-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ողջ-ողջ այրել են թուրքական բանակի 2 զինվորականի: Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |