2017-ի հունվարին վարչապետին կներկայացվի ՏՏ ոլորտի առարկայական ծրագրերի փաթեթը![]() 23 դեկտեմբերի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում: Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը: «Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը», - նշել է կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին: Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները և առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: 2016թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ միայն ու ոչ այնքան զարգացման տարի էր, որքան իրականացվող քաղաքականության վերանայման։ Ապրիլյան պատերազմի ընթացքում հասկանալի դարձավ, որ մարտական գործողությունների արդյունավետությունը ներկայումս կախված է նաև նորագույն տեխնոլոգիական մշակումների առկայությունից։ Քառօրյա պատերազմից հետո ոլորտի բազմաթիվ ընկերություններ վերանայեցին իրենց մոտեցումներն ու պատրաստակամություն հայտնեցին ներկայություն ապահովել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։ Ընթերցեք նաև. Խելացի Հայաստան ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |