Աղբյուր. Բեռլինում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվողը սպանվել է Իտալիայում![]() 23 դեկտեմբերի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ահաբեկչություն գործելու մեջ կասկածվողը սպանվել է Միլանի արվարձանում, հայտնում է Reuters-ը հատուկ ծառայությունների վրա հղումով: Ըստ գործակալության զրուցակցի, Միլանում սպանվածի մատնահետքերը համընկել են բեռնատարի վրա եղած մատնահետքերի հետ: Ավելի վաղ Դանիայի ոստիկանությունը հայտնել էր, որ ըստ նկարագրության կասկածյալին նմանվող մարդ է հայտնաբերվել Օլբորգում, գրում է ՌԲԿ-ն: Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով: Դեկտեմբերի 22-ին գերմանական ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել պոտենցիալ ահաբեկիչներին ի հայտ բերելու նպատակով: Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության գործով պաշտոնապես հետախուզման մեջ է գտնվում թունիսցի Անիս Ամրին: Նա 24 տարեկան է: Դաշնային դատախազությունն ահաբեկչի մասին տեղեկությունների համար, որի արդյունքում նա կձերբակալվի, €100.000 պարգևավճար է նշանակել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |