Ահաբեկիչները սպառնում են պայթեցնել լիբիական ինքնաթիը, որտեղ 118 մարդ կա![]() 23 դեկտեմբերի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Մալթայում վայրէջք է կատարել լիբիական ավիաընկերության Afriqiyah Airways A320 ինքնաթիռը, որտեղ գտնվող ահաբեկիչները սպառնում են պայթեցնել ինքնաթիռը, հայտնում է Reuters-ը Մալթայի ԶԼՄ-ների վրա հղումով: flightradar24 պորտալում, որը դիտարկում է ինքնաթիռների թռիչքները, երևում է, թե ինչպես է ինքնաթիռը փոխել երթուղին: Ահաբեկիչները երկուսն են: Նրանք դեռ ոչ մի պահանջ չեն ներկայացրել: Այլ աղբյուրների համաձայն, հանցագործը մեկն է` նա պատրաստ է ազատ արձակել ուղևորներին, եթե նրա պահանջները կատարվեն: Ինքնաթիռը ներքին ավիաչվերթ էր իրականացնում, ինքնաթիռում 118 մարդ կա: Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում, որ իրեն տեղեկացրել են լիբիական ինքնաթիռի հետ կապված խնդրի մասին: Ըստ նրա, անվտանգության ապահովման գործողություն է պատրաստվում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |