ԶԼՄ-ներ. Լիբիական ուղևորատար ինքնաթիռի զավթիչները պահանջ են ներկայացրել![]() 23 դեկտեմբերի 2016 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Afriqiyah ավիաընկերության լիբիական ինքնաթիռի զավթիչները հայտարարել են, որ պատկանում են «Ալ Ֆաթհ ալ Ջադիդ» խմբավորմանը: Մալթայում վայրէջք է կատարել լիբիական ավիաընկերության Afriqiyah Airways A320 ինքնաթիռը, որտեղ գտնվող ահաբեկիչները սպառնում են պայթեցնել ինքնաթիռը: Ինքնաթիռը ներքին ավիաչվերթ էր իրականացնում, ինքնաթիռում 118 մարդ կա` 111 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք պահանջում են ազատ արձակել բանտից Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Էլ Բիլյադի» վրա հղումով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղևորատար օդանավի զավթիչները, հավանաբար, Քադդաֆիի կողմնակիցներն են: Այժմ Մալթայի օդանավակայանում են տեղակայվել զինվորական ստորաբաժանումներ: Տեղական հեռուստատեսության էկրաններին երևում է, որ ինքնաթիռը կանգնած է թռիչքուղում, շուրջը ոչ մի շարժում չկա, օդանավի բոլոր դռները փակ են: Լիբիայի տրանսպորտի նախարար Միլյադ Մահաթուկը հայտնել է երկու զավթիչի հետ բանակցությունների մասին, պարզվում են նրանց պահանջները: Մալթայի ոստիկանությունը դեռ չի հաստատել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, որ ուղևորները լքել են ինքնաթիռը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |