Պուտինն այլևս Անկարային մեղավոր չի համարում ռուսական Սու-24-ի խոցման համար23 դեկտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փոխել է կարծիքը Թուրքիայում խոցված ռուսական Սու-24-ի մասին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո, գրում է Gazeta.ru-ն: «Մեր դեսպանի սպանությունն առաջին հերթին հարձակում էր Ռուսաստանի դեմ: Ճիշտն ասած, ես թերահավատորեն էի վերաբերվում այն թեզին, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է առանց բարձրագույն ղեկավարության հրամանի: Բայց հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Ապակառուցողական տարրերը ներթափանցել են Թուրքիայի իշխանության և ուժային կառույցների ամենաբարձր շարքերը»,-ասել է Պուտինը: Նա հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի երկնքում թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումը «սև ստվեր» էր անվանել: Ռուսական ռմբակոծիչը ոչնչացվել էր առանց օդային տարածքը խախտելու մասին զգուշացման: Ռուսական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը և ներողություն էր պահանջում թուրքական կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |