ՍԱՊԾ-ն տոնական օրերին խստացված վերահսկողություն կիրականացնի

ՍԱՊԾ-ն  տոնական օրերին խստացված վերահսկողություն կիրականացնի

PanARMENIAN.Net - Նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը:

Մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր:

Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը:

Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի: Ըստ տարածաշրջանների՝ տեղերում կձևավորվեն նաև աշխատանքային խմբեր՝ մսի վաճառքի կետերում հսկողություն սահմանելու նպատակով:

Ստեղծված աշխատանքային խմբերը հանրապետության ողջ տարածքում կաշխատեն արտակարգ ռեժիմով, կապահովվի ծառայության թեժ գծին ստացված ահազանգերին ու քաղաքացիների դիմում-բողոքներին արագ արձագանքումը:

Ծառայությունը կոչ է անում սպառողներին ժամկետանց, առանց մակնշման կամ ցանկացած այլ թերություններով սննդամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել Ծառայության թեժ գծին՝ 010 20-60-40 հեռախոսահամարով (այն գործում է շուրջօրյա), կամ ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում-բողոք և, հնարավորության դեպքում, խախտումը հավաստող լուսանկար` նշելով իրացման կետի հասցեն, արտադրողի և/կամ իրացման կետի ամբողջական անվանումը, բողոքի, հայտնաբերված նհամապատասխանության նկարագրությունը, կցելով լուսանկար կամ տեսանյութ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---