Թրամփ. ԱՄՆ-ն հաղթող դուրս կգա սպառազինությունների նոր մրցավազքից![]() 24 դեկտեմբերի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է սպառազինությունների նոր մրցավազքի, որից իր երկիրը հաղթող դուրս կգա: Այսպես է Թրամփը մեկնաբանել թվիթն այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է ավելացնի միջուկային արսենալը: «Թող լինի սպառազինությունների մրցավազք: Մենք կգերազանցենք նրանց բոլոր կետերով«,-հայտարարել է նորընտիր նախագահը, գրում է Meduza-ն: Թե հատկապես ում հետ է ԱՄՆ-ն մտադիր մրցակցել սպառազինությունների մրցավազքում, Թրամփը չի հայտնել: Դեկտեմբերի 23-ին Թրամփը պատմել է, որ նամակ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից` Սբ Ծննդյան բարեմաղթանքներով, որտեղ Պուտինը կոչ է արել հաստատել «կառուցողական պրագմատիկ» հարաբերություններ: Սպառազինությունների մրցավազք էին կոչում ժամանակին ԽՍՀՄ և ԱՄՆ մրցակցությունը ռազմական ոլորտում «սառը պատերազմի» տարիներին: Սպառազինության մրցավազքի բաղադրիչներից մեկը միջուկային պոտենցիալի հզորացումն էր: ՌԴ և ԱՄՆ միջև գործում է միջուկային սպառազինությունների կրճատման մասին համաձայնագիրը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |