Նախարար. Պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր է մշակվել24 դեկտեմբերի 2016 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մշակվել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին տեղեկացրել է Իգնատի Առաքելյանը: «Նախարարությունը, սակայն, դեռ վստահ չէ, որ շուկան պատրաստ է դրան, ինչի համար ևս մեխանիզմներ են մշակվում: Կհրավիրենք մրցույթ, որպեսզի համոզված լինենք, թե քանի ընկերություն կա, պարարտանյութի ինչ քանակ կա և ովքեր ինչ են առաջարկում»,-ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը: Գյուղնախարարը նշել է` խնդիր կա նաև տոհմային երինջների հետ կապված: «Մենք որոշելու ենք չափորոշիչներ Հայաստանում գործող լավագույն տոհմաբույծների համար: Կհամագործակցենք մասնավորի և տոհմաբույծների հետ: Խիստ վերահսկողություն ու մոնիտորինգ է լինելու»,- ընդգծել է նա: ՀՀ գյուղնախարարը վերլուծել է գյուղոլորտի պետական մասնակցության բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում: «Հանդիպել եմ բոլոր գնորդ կազմակերպությունների հետ՝ փորձելով ամփոփել իրենց խնդիրները, հաջորդ տարի կատարելագործելու ենք այդ ոլորտները: Սա կլինի ի շահ գյուղացու»,- ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ շարունակելու են սերմնաբուծության ծրագիրը, քանի որ Հայաստանում պետք է ապահովեն բարձրակարգ սերմերի պաշար: Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսության ոլորտի լրջագույն խնդիրներից է համարում նաև գյուղտեխնիկայի մաշվածությունը: Նրա խոսքով՝ այսօր գյուղտեխնիկան գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի փորձելու են մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում թարմացնել գյուղտեխնիկան, գրում է Panorama.am-ը: Ըստ նախարարի՝ գյուղնախարարության գերակա խնդիրն է լինելու մթերողների հետ աշխատել, գտնել այն ուղիները, որ մթերողը պատրաստ լինի պայմանագիր կնքել գյուղացու հետ: Նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 133.427 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 68.002 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Արտահանման աշխարհագրությունը գրեթե չի փոխվել: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք, Բելառուս, ԱՄԷ, Ղազախստան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |