Ճամբարակցիների մոտ 500 կգ ռոքֆոր պանիրն արդեն իրացվել է տոնավաճառներում24 դեկտեմբերի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներում արդեն իրացվել է մոտ 500 կգ ռոքֆոր տեսակի պանիր, տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարությունը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներներում հատկացրել է հատուկ տաղավարներ ճամբարակցիներին` մթերված կաթի դիմաց «Աշտարակ կաթ» ընկերության կողմից տրամադրված ռոքֆոր տեսակի պանրի իրացմանն աջակցելու նպատակով: Վաճառքն իրականացվելու է դեկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը` շուկայականից մատչելի գներով: «Աշտարակ կաթը» չի վճարել ճամբարակցիների աշխատավարձերը՝ գյուղացիներին տալով ռոքֆոր տեսակի պանիր: Հոկտեմբերի 15-ից «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել էր իր արտադրանքի մատակարարումը: Երևանյան խանութներում և սուպերմարկետներում ընկերության արտադրած որևէ ապրանքատեսակ չկար: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նոյեմբերի 18-ին ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |