Սև ծովում կործանված ինքնաթիռում 2 հայ է եղել. ՌԴ-ում դեկտեմբերի 26-ը հայտարարվել է սգո օր![]() 26 դեկտեմբերի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով դեկտեմբերի 26-ը հայտարարվել է սգո օր՝ ռուսական ՏՈւ-154 օդանավի կործանման առիթով։ «Ավիավթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։ Արտահայտելով իմ խորին վիշտը և ցավակցելով զոհերի հարազատներին ու մտերիմներին` դեկտեմբերի 26-ը հայտարարում եմ սգո օր Ռուսաստանի Դաշնությունում», - ասված ՌԴ նախագահի հրամանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։ Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել են նաև ինը ԶԼՄ ներկայացուցիչ։ НТВ հեռուստաալիքն ավելի վաղ հրապարակել է Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում` նաև հայկական ազգանունով երկու ուղևոր է եղել` Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ էր: Նախնական տվյալների համաձայն` ողջ մնացածներ կործանման վայրում չկան: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ զոհերի մարմինների ճանաչման գործընթացը տեղի կունենա Մոսկվայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |