Հալեպի մատույցներում ավելի քան 50 ահաբեկիչ է սպանվել![]() 26 դեկտեմբերի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի մարտիկներն ու կամավորական ջոկատները հետ են մղում «Իսլամական պետության» զինյալների գրոհները Հալեպից 40 կմ հեռավորության վրա: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, ԻՊ ավազակախմբերը փորձում են հասնել կառավարական ուժերի պաշտպանական բնագծին Դեր Հաֆիր շրջանում` ավիացիոն ուսումնարանի տարածքում: Այդ կարևոր հենակետի պաշտպանները հետ են մղել գրոհն ու հետապնդում են հակառակորդին Մեշրեֆ Բու Ջաբար և Էլ Բեյջան բնակավայրերի մոտ: Այդ մասին գործակալությանն է հայտնել ռազմական հրամանատարության ներկայացուցիչը: «Սպանվել է ավելի քան 50 ահաբեկիչ, ոչնչացվել են նրանց ռազմատրանսպորտային միջոցները»,-ասել է նա: ԻՊ խմբերը սեպտեմբերին կանոնավոր գրոհներ են ձեռնարկում Դեր Հաֆիրի շրջանում և փորձում են գրավել սիրիական զորքերի այդ հենակետը: Այդ ուղղությամբ է գտնվում մեկ այլ պաշտպանական բնագիծ` ռազմական օդանավակայան Կվեյրասը, որն ազատագրվել էր ահաբեկիչներից 2015-ի նոյեմբերին: Սիրիացի զինծառայողներն ու կամավորականները մարտեր են մղում ԻՊ ավազակախմբերի դեմ Պալմիրայից 90 կմ հեռավորության վրա: Հետ է մղվել ԻՊ գրոհը հարևան բնակավայրում` Ջուբ էլ Ջարահում: Ինչպես հայտնել է SANA-ն, այնտեղ ոչնչացվել է 20 ահաբեկիչ դաշտային հրամանատար Աբու Բաքր Հալֆայի հրամանատարությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |