Նորք Մարաշում շախմատի դպրոց է բացվել. Երևանի բոլոր շրջաններն այժմ շախմատի դպրոց ունեն

Նորք Մարաշում շախմատի դպրոց է բացվել. Երևանի բոլոր շրջաններն այժմ շախմատի դպրոց ունեն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում շախմատի դպրոց է բացվել: Դրանով էլ ամբողջությամբ ավարտվել է մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը:

Թիվ 157 դպրոցի չօգտագործվող տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվել ու հարմարեցվել է շախմատի դասընթացների կազմակերպման համար, որը մոտ 220 շախմատասեր երեխային հնարավորություն կընձեռի ստանալու շախմատային անվճար կրթություն:

Պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նորաբաց դպրոցում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին:

Դեռևս 2013-ից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է և Երևանի բոլոր վարչական շրջաններն այսօր ապահովված են շախմատի հարմարավետ դպրոցներով: Ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 4000 երեխա շախմատային անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---