ՀԱՊԿ երկրների ղեկավարները Պետերբուրգում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը![]() 26 դեկտեմբերի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները Պետերբուրգում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդի նստաշրջանի շրջանակում կքննարկեն ռոտացիոն կարգով կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Այդ մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին է հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կշարունակվի այդ հարցի քննարկումը, կան տարբեր թեկնածություններ, նախագահները քննարկելու են»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք օրակարգում կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցը և ինչ թեկնածություններ են քննարկվելու: Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: «Մենք այդ մասին կտեղեկացնենք վերջում»,-ասել է Պեսկովը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ի առավոտյան մեկնել է Պետերբուրգ` մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդի արտահերթ նիստին: Բելառուսի նախագահը չի ժամանել ՌԴ, թեև նրա մասնակցությունը ևս նախատեսված էր: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանը հակազդելու միջոցները: Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն միջազգային օրակարգի խնդիրներ, այդ թվում եվրասիական ինտեգրման հարցերը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի հարցը: ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |