Ամիրյան. Հայաստանի ազգային կինոկենտրոնը կվերակազմավորվի և կանվանափոխվի26 դեկտեմբերի 2016 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Կինոյի ոլորտում սպասվում է կառավարման մոդելի փոփոխություն: Այդ մասին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն` ամփոփելով ընթացիկ տարվա աշխատանքները և ներկայացնելով 2017-ի անելիքները, հայտնում է Yerkir.am-ը: Ամիրյանը նշել է, որ ըստ նրա` պետք է ստեղծել կինոարտադրող բոլոր ընկերությունների տնօրենների խորհուրդ, որը կղեկավարի մեկը, ով ուղղակի ֆինանսատնտեսական հարցերով կզբաղվի: «Կինոարտադրող ընկերությունների տնօրենները ռոտացիոն սկզբունքով կլինեն ղեկավարներ, որոնք էլ կհամակարգեն ամբողջ ոլորտը: Մենք ուզում ենք ներգրավել արտասահմանյան կինոարտադրողներին նույնպես, ովքեր արտոնյալ կարգավիճակ կունենան` ազատվելով 20 տոկոս հարկից»,- ասել է Ամիրյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ապա, ըստ Ամիրյանի, այն լուծարվելու է` կինոկենտրոնը կվերակազմավորվի և կանվանափոխվի: «Այսօր կա կինոկենտրոն, վաղը չի լինելու այն: Կինոկենտրոնը, ճիշտ է, կարևորագույն դեր է ունեցել կինոյի զարգացման ոլորտում, սակայն ժամանակները փոխվել են, և այժմ պետք է կառավարման նոր ձևեր գտնենք: Մենք շարունակելու ենք գումար տրամադրել կինոարտադրությանը, պետք է ունենանք ֆիլմեր, որոնք կմասնակցեն միջազգային կինոփառատոների»,- ասել է նա: Ամիրյանը տեղեկացրել է նաև, որ «Հայֆիլմը» մասնավորեցման գործընթացում է, և կինոստուդիոյի վերապրեցման համար իրենք ներդրումային ծրագիր են կազմում: Ի դեպ, մշակույթի նախարարությունն ու Հ1-ն ունեն պայմանավորվածություն, որ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը բազմասերիանոց ֆիլմ կնկարահանի` հենց տարեսկզբից սկսած: Ըստ նախարարի` լինելու է ֆիլմ, որը բոլորն են սիրելու: Ամիրյանն անդրադարձել է նաև թանգարանների ոլորտին` նշելով, որ 2017-ին ՀՀ-ում կբացվեն Տիկնիկների թանգարան, որտեղ կլինեն և՛ ազգային, և՛ տարբեր ազգերի տիկնիկներ, նաև Գորգի, Լուսանկարչության, նաև՝ Ջրասուզակների թանգարաններ: Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկայում մասնավորի հետ համագործակցելով՝ նախարարությունը կստեղծի նոր գրախանութներ և գրադարաններ, որոնք կդառնան ընտանեկան հանգստի կենտրոններ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |