ԵՏՄ երկրները հավանություն են տվել Իրանի հետ ԱԱԳ մասին բանակցությունների մեկնարկին![]() 27 դեկտեմբերի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ, ՌԴ, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հավանություն են տվել Իրանի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ ԱԱԳ մասին բանակցությունների մեկնարկին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «4 երկրի նախագահները հավանություն են տվել Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ առևտրի ազատ գոտիների ստեղծման մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկին: Դա նշանակում է, որ արդեն Եվրասիական հանձնաժողովի հարթակում կսկսվի այդ երկրների հետ համաձայնագիր կնքելու ինտենսիվ նախապատրաստական աշխատանքը»,-ասել է Սարգսյանը: Նա հավելել է, որ նախագահները հանձնարարել են աշխատանքային խմբեր ստեղծել, ինչպես նաև բանակցությունները վարելու համար պատասխանատու անձանց նշանակել: ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ անդրադարձել է Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: «Իրանի նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը»,-ասել է նախագահը: Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |