ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը սկսել է փակ խորհրդակցությունները Կոսովոյի շուրջ16 հուլիսի 2007 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը սկսել է առաջին փակ խորհրդակցությունները Կոսովոյի բանաձեւի նոր նախագծի վերաբերյալ: Կոսովոյի հարցը այս օրվա օրակարգում չէր, ճշտումներ են մտցվել նախօրեին հեղինակների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի խնդրանքով: Փաստաթղթի հիմքում է Մարտի Ախտիսաարիի պլանը, որը նախատեսում է անկախության կարգավիճակ շնորհել Կոսովոյին առանց հաշվի առնելու Սերբիայի դիրքորոշումը: Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ բանակցությունների համար հատկացվում է 120 օր: Սակայն բանաձեւի նոր նախագծից հանվել է այն դրույթն, ըստ որի անկախության կարգավիճակը մեխանիկորեն ուժի մեջ է մտնում բանակցությունների ժամկետը սպառվելուն պես: ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան նոր փաստաթուղթը փոխզիջումային են անվանում, զիջումներ ակնկալելով Ռուսաստանից: Սակայն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը անցած շաբաթ հայտարարել էր, թե Ռուսաստանը չի ընդունի այն որոշումը, որին համաձայն չի լինի Սերբիան, վտանգավոր համաշխարհային նախադեպ ստեղծելով: Արեւմտյան դիվանագետները ակնարկում են, որ վետո կիրառելու դեպքում Ռուսաստանը կբարդացնի իր հարաբերությունները Արեւմուտքի հետ, իսկ Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացը դուրս կգա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի վերահսկողությունից, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |