Ռուս սակրավորներն ականազերծում են Հալեպը

Ռուս սակրավորներն ականազերծում են Հալեպը

PanARMENIAN.Net - Միջազգային հակաականային կենտրոնի ռուս զինծառայողները դեկտեմբերի 5-ից արդեն 966 հա տարածք են ականազերծել արևելյան Հալեպում: Այդ մասին հայտնել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է մոտ 350 կմ ավտոճանապարհ և 2149 շենք, որից 111-ը սոցիալական նշանակության, այդ թվում 44 դպրոց, 38 մզկիթ, 10 հիվանդանոց ու պոլիկլինիկա, 2 մանկապարտեզ, 3 ջրմուղ կայան, 2 էլեկտրակայան, 1 հացի գործարան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնում նշել են, որ Հալեպում աշխատանքի ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 14,7 հազար պայթյունավտանգ առարկա:

Միայն դեկտեմբերի 27-ին ականազերծվել է 4 դպրոց, 9 մզկիթ և 1 մանկապարտեզ:

Հալեպն ամբողջությամբ ազատագրվեց գրոհայիններից դեկտեմբերի 22-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---