ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ դեմ ընտրություններին «միջամտելու համար»![]() 28 դեկտեմբերի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2016-ի ավարտը ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ «ամերիկյան ընտրություններին միջամտելու համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով: «Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Օբամայի վարչակազմը մոտ է միջոցներ ձեռնարկելուն ՌԴ-ին պատժելու համար 2016-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքով: Խոսքը տնտեսական պատժամիջոցների և դիվանագիտական գործողությունների մասին է: Ձեռնարկվելիք միջոցներն, ըստ պաշտոնյաների, նաև ոչ հրապարակային բաղադրիչ կունենան, հավանաբար, կիբերտարածքում: Հրապարակային միջոցների մասին հավանաբար կհայտարարվի արդեն առաջիկա օրերին»,-ասվում է հոդվածում: Washington Post-ը գրում է, որ նման միջոցների կիրառման սպառնալիքը նախկինում օգնել է ԱՄՆ-ին զիջումների հասնել Չինաստանի ղեկավարությունից կիբերանվտանգության ոլորտում: Հոկտեմբերին ԱՄՆ հետախուզական գերատեսչությունը հայտարարեց, որ կիբերհարձակումները երկրի ընտրական համակարգի դեմ ռուսների գործնեն: Ավելի ուշ ԿՀՎ-ն ԶԼՄ-ների միջոցով մեղադրեց Մոսկվային Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ` Թրամփին օգնելու նպատակով: Ավելի վաղ մեկնաբանելով Վաշինգտոնի դիրքորոշումը ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ հրապարակված տվյալներում ոչինչ չկա ի շահ Ռուսաստանի, իսկ հիստերիան նպատակ ունի ուշադրությունը շեղել փաստաթղթերի բովանդակությունից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |