ՌԴ-ն ու Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատման հարցը

ՌԴ-ն ու Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատման հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատման պլանը:

Գործակալությունը մանրամասներ չի ներկայացնում: Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:

Դեկտեմբերի 27-ին դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ ՌԴ և Թուրքիայի զինվորականներն Անկարայում բանակցում են Սիրիայի ընդդիմության հետ Սիրիայում հրադադարի հաստատման պարամետրերի շուրջ:

Ավելի վաղ ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել էին իրավիճակը Սիրիայում, այդ թվում Հալեպում: Հաշվի առնելով բոլոր երկրների ներգրավվածությունը Սիրիայի տարածքում ընթացող գործողություններում, բնակացություններին են միացել նաև ՊՆ ղեկավարները: Բանակցությունների ավարտին նախարարները հայտարարեցին, որ կարևորում են հրադադարի ռեժիմի տարածումը Սիրիայի ամբողջ տարածքում, ինչպես նաև հայտնեցին Դամասկոսի և ընդդիմության միջև պատրաստվող համաձայնության երաշխավորները դառնալու պատրաստակամության մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---