Globe Soccer Awards-2016. Ռոնալդուն` լավագույն ֆուտբոլիստ, «Ռեալը»` ակումբ

Globe Soccer Awards-2016. Ռոնալդուն` լավագույն ֆուտբոլիստ, «Ռեալը»` ակումբ

PanARMENIAN.Net - Ակումբների եվրոպական ասոցիացիան (ECA) և Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան որոշել են Globe Soccer Awards 2016-ի դափնեկիրներին:

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արժանացել է լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին, իսկ լավագույն ակումբ է համարվել «Ռեալը»: Լավագույն նախագահ է հայտարարվել Ֆլորենտինո Պերեսը («Ռեալ»):

Լավագույն մարզիչ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, լավագույն մրցավար է դարձել Մարկ Կլատենբուրգը, իսկ «Անժիի» նախկին հարձակվող Սամուել Էտոն պարգևատրվել է կարիերայում նվաճումների համար, հայտնում է Sports.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է The Guardian-ի 100 լավագույն ֆուտբոլիստի ցուցակում: Բրիտանական պարբերականի ցուցակում Մխիթարյանը 57-րդ տեղում է: Դեկտեմբերի 21-ին Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Ընթերցեք նաև. Մոուրինյո. Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն է խփել

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---