Իրաքի բանակն ազատագրել է Մոսուլի մեծ մասը![]() 28 դեկտեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան բանակի ստորաբաժանումներն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի մեծ մասը: Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին: Ըստ նրա, ահաբեկիչներից ազատագրվել են քաղաքի արվարձանները Նինվեի գավառում:«Ազատագրվել է 56 շրջանից 40-ը: Սկսվում է մնացած 16 շրջանների ազատագրման գործողությունը»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն: Դեկտեմբերի 27-ին Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտարարել էր, որ Մոսուլի ամբողջական ազատագրման համար 3 ամիս կպահանջվի: Իրաքյան բանակը, քրդական «փեշմերգա» ջոկատներն ու շիաների աշխարհազորը փորձում են շրջափակել քաղաքը: Դեկտեմբերի 27-ին միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսեդը ասել է, որ հավանաբար, սիրիական Ռաքքան և իրաքյան Մոսուլը կազատագրվեն մինչև 2018-ի վերջը: Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար: Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին ավելի վաղ հայտարարել էր, որ ԻՊ հետևում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |