Կարայան. Հավաքագրվել է 160 ներդրումային ծրագիր28 դեկտեմբերի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ներդումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է, այսօր դրա ծավալը համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի շրջանակներում է: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, հայտնում է Aysor.am-ը: «Մենք աշխատանք ենք տանում, որ այդ արդյունքը հասցնենք մինչև 5 տոկոսի: Բոլոր ներդրողների համար պետք է ապահովենք մեծ շուկաներ, այդ առումով կարևոր է ներդրողների պաշտպանության ինստիտուտի ներդրումը, օտարերկրյա ներդրողների համար մշակվել ու ներկայացվել է օտարերկրյա ներդումների մասին օրենքի նոր նախագիծը», - նշել է նա: Նրա խոսքով ՝օրենքով կսահմանվեն, որ օտարերկրյա ներդրողները կստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները: Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: «Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ», - ասել է Կարայանը: Նախարարը շեշտել է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվի կամ իր գործունեությունը կընդլայնի 7 ընկերություն, որոնք մոտ 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն 824 աշխատատեղ: Գործադիրի դեկտեմբերի 22-ի նիստում ընդունվել է ռազմավարական ծրագրերի համար հիմնադրամ ստեղծելու որոշումը: Հիմնադրամի առջև դրվում են մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես` աջակցություն կառավարությանը ՀՀ կառավարության երկարաժամկետ տեսլականի մշակման հարցում, կարճաժամկետ ծրագրերի և ռազմավարական ծրագրերի հետ կապված այլ հարցերում: Նախարարը հավելել է, որ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը ՊՆ-ի հետ համատեղ քննարկումներ է իրականացրել: «Որոշակի պայմանավորվածություն ունենք, որ երբ Վերին Լարսը փակ կլինի եղանակային պայմանների պատճառով, օդային բեռնափոխադրումների համակարգ է մշակվել և այն տնտեսվարող սուբյեկտները, որ արագ փչացող ապրանքներ են արտահանում, կկարողանան շատ մատչելի գնով դրանք փոխադրել օդով», - ասել է Սուրեն Կարայանը, գրում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ լոգիստիկ ընկերությունների հետ, որոնք ԵՏՄ-ում ունեն առանձնացված կառույցներ, պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մեծ ծավալներ չունեցող ապրանքները պետք է համախմբեն և այդ լոգիստիկայի միջոցով արտահանեն: «Միաժամանակ աշխատանքներ ենք տանում ԵՄ արտահանումն ավելացնելու համար: ՀՀ հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ը դարձել է ԵՄ հավատարմագրման մարմնի անդամ, նաև Իրանի հետ ենք բանակցում, որպեսզի ՀՀ-ում սերտիֆիկացումը ճանաչեն այնտեղ», - ընդգծել է նախարարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նոր տրանսպորտային սխեմաներ մշակելու և Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ու տնտեսվարողներին առաջարկելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ինչպես ներկրումն, այնպես էլ արտահանումը կազմակերպել ավելի նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |