Դվորնիկով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգումն ամոթալի է28 դեկտեմբերի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգումը, ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված, ամոթալի է: Այսպիսի կարծիք է հայտնել փորձագետ Դենիս Դվորնիկովը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրավիճակը բավականին ամոթալի է: Ավելին, այդ պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգումը, ղարաբաղյան հակամարտության հետ կապված, բավականին երկիմաստ է: Հայաստանը միշտ շատ կոռեկտ է իրեն դրսևորել այդ միության կազմում: Նույնիսկ երբ Ադրբեջանը գնդակոծում էր բուն Հայաստանի տարածքը, ոչ Արցախի, ապա նույնիսկ այդ դեպքում ՀԱՊԿ անդամներին ներքաշելու ոչ մի փորձ չի արել: Թեև ուներ այդ իրավունքը»,-ասել է Դվորնիկովը: Նա նշել է, որ ճաքերը ՀԱՊԿ-ում խորանում են և «անխուսափելիորեն կտարածվեն ամբողջ եվրասիական նախագծի մակերեսով»: «Ռուսաստանը բարդագույն վիճակում է: Սակայն, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կարծում եմ, որ պետք էր պնդել ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցում: Պատերազմական պայմաններում թուլության դրսևորումը սեփական նախագծում կարող է թանկ արժենալ: Առավել ևս, որ Հայաստանն անհարմար վիճակի մեջ չէր դնի: ՀԱՊԿ լիազոր գլխավոր քարտուղարը կաշխատեր սահմանված ժամկետում և վերջ: Որոշման հետաձգումը մինչև 2017-ի ապրիլ ուղղակի ծաղրուծանակի է նմանվում: Ադրբեջանական ագրեսիայի տարելիցին նշանակման հետ կապված վիճակն էլ ավելի կսրվի: Ընդհանուր առմամբ, խնդիրն առաջացել է «հարթ տեղում»: Բայց հիմա այն պետք է լուծել: Եվ այս պայմաններում ՀԱՊԿ-ը կարող է և չդիմանալ 2017-ի մարտահրավերներին»,-գրել է Դվորնիկովն իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի կազմակերպության խորհրդի հաջորդ նստաշրջանում` ապրիլին: Ռոտացիոն կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը:Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |