Նախարար. Հայ-իրանական ազատ տնտեսական գոտին կստեղծվի 2017-ի ապրիլին![]() 28 դեկտեմբերի 2016 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային երկրներ հայկական ապրանքների մուտքի ապահովման և արտահանման ծավալների զգալի ավելացման ուղղությամբ: Այս մասինՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել էտարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Մասնավորապես, նախարարի խոսքով, Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ՝ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքները Իրանում ճանաչելի դարձնելու հարցով, ինչպես նաև Հայաստանում պարենային և ոչ պարենային արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր բացելու ուղղությամբ, գրում է Panorama.am-ը: «Սա հնարավորություններ կստեղծի, որպեսզի հայկական արտադրատեսակները Հայաստանում համապատասխանության չափանիշներ ստանալուց հետո առանց որևէ այլ խոչընդոտի մտնեն նաև իրանական շուկա»,- նշել է Կարայանը: Նախարարի խոսքով՝ ակնկալում են, որ 2017թ-ի առաջին եռամսյակում Իրանի համապատասխան մարմինների կողմից այց կլինի Հայաստան, և կստորագրվեն համապատասխան համաձայնագրերը: Նա նաև հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ: Արդեն մշակվել է ազատ տնտեսական գոտու հայեցակարգը և ներկայացվել ՀՀ կառավարության քննարկմանը: «Նախատեսվում է, որ մինչև ապրիլ մենք արդեն կտանք այդ ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը, որը ևս լայն հնարավորություններ կստեղծի նոր ներդրումային ծրագրերի ներգրավման համար, ինչպես նաև կակտիվացնի Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը»,-ասել է Կարայանը: Նախարարը նշել է նաև, որ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված չափազանց մեծ երաշխիքային վճարները փոխարինվել են ապահովագրման վճարներով, ինչի արդյունքում վճարների չափը կրճատվել է մոտ երեք անգամ: Այս քայլը ևս, ըստ նրա, մեծ հնարավորություններ կստեղծի, որպեսզի Հայաստան-Իրան տեղաշարժն ավելի մեծանա, գործարարներն ավելի լավ ծանոթանան երկու երկրների շուկային և մեծացնեն համագործակցության հնարավորությունները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է կայացրել ԵՏՄ և Իրանի միջև Առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) ստեղծման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է հանձնաժողովը: ԵՏՄ առևտևրի նախագահ Անդրեյ Սլեպնյովն ասել է. «Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում կքննարկենք նախաձեռնությունները հայկական բիզնեսի և հայ կանոնակարգողների հետ` հաշվի առնելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անմիջական ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև այդ երկրի հետ առևտրի մեծ փորձ: Մենք հասկանում ենք առանձնահատկությունները, որ կան Իրանում առևտրի կանոնակարգման ոլորտում, և հուսով ենք, որ հայ գործընկերների փորձը կօգնի մեզ»: Կարդաեք նաև՝ Կարայան. Հավաքագրվել է 160 ներդրումային ծրագիր Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |