55.000 ներգաղթյալ կամավոր հեռացել է Գերմանիայից![]() 28 դեկտեմբերի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ըստ գերմանական մամուլի, 55.000 ներգաղթյալ 2016-ին կամավոր հեռացել է Գերմանիայից և հայրենիք վերադարձել` նրանք փախստականի կարգավիճակ ստանալու շանս չունեին: Այդպիսով նրանք խուսափել են արտաքսումից և Գերմանիա հետագայում մուտք գործելու արգելքից: 2016-ին Գերմանիայից արտաքսվել է 25.000 մարդ: Կամավոր մեկնածներից 15.000 Ալբանիայից էր, ևս 5.000-ը` մեկնել է Սերբիա, Իրաք և Կոսովո: Ավելացել է նաև Աֆղանստան, Իրան և Իրաք կամավոր վերադառնալ ցանկացողների քանակը: 2016-ին Գերմանիայից Աֆղանստան է վերադարձել ավելի քան 3200 մարդ` դա 10 անգամ ավելի է, քան 1 տարի առաջ: Գերմանիայից կամավոր հեռացողներին այդ երկրի կառավարությունը փոխհատուցում է վճարում, ինչպես նաև հոգում է տրանսպորտային ծախսերը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |