Բերդ-Ճամբարակը փակ է, Լարսը՝ բաց

Բերդ-Ճամբարակը փակ է, Լարսը՝ բաց

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ, առանձին հատվածներում‵ թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---