Թրամփ. ՄԱԿ-ը մեծ ներուժ ունի, բայց քիչ օգուտ է տալիս29 դեկտեմբերի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ը մեծ ներուժ ունի, սակայն շատ քիչ օգուտ է բերում: Այդ մասին հանրապետականը հայտարարել է դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի նահանգում: «Երբ եք տեսել, որ ՄԱԿ-ը հարցեր լուծ: Նման բան չի եղել, եթե ՄԱԿ-ն արդարացնում է իր ներուժը, հրաշալի է, եթե ոչ՝ դա ժամանակի և գումարի դատարկ վատնում է»: Դեկտեմբերի 28-ին Թրամփը խստորեն քննադատել է ԱՄՆ վարչակազմին, մասնավորապես, նաև Իսրայելի հարցում քաղաքականության համար: «Մենք չենք կարող շարունակել հանդուրժել այն, որ Իսրայելին վերաբերվում են անհարգալից և քամահրանքով: Նախկինում Իսրայելն ԱՄՆ մեծ բարեկամն էր, բայց հիմա՝ ոչ: Տարին սկսվեց Իրանի հետ սարսափելի գործարքով, իսկ հիմա ՄԱԿ ԱԽ այս բանաձևը: Հզոր եղիր, Իսրայել, հունվարի 20-ը մոտենում է»,-ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը: ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց: Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |