ԶԼՄ-ներ. Տու-154-ի երրորդ «սև արկղը» վնասված է![]() 29 դեկտեմբերի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Տու-154-ի երրորդ «սև արկղը», որը գտնվում էր Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ օդանավի պոչամասում, վնասված է: Այդ մասին հայտնել է աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը: Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։ «Երրորդ սև արկղի միայն թաղանթն է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ այն վնասված է»,-ասել է նա: Թաղանթը ձևախեղված է, սակայն ենթակա է մասնակի վերծանման: Երկու ինքնագրիչների՝ խոսքային և պարամետրային, վիճակը բավարար է, դրանց վերծանումն իրականացվում է Մոսկվայում: Դեկտեմբերի 28-ին Սև ծովի հատակից հանվել է Տու-154-ի երկրորդ ինքնագրիչը: Վերծանվել է պարամետրերը գրանցող ինքնագրիչը: Ըստ աղբյուրների, տվյալների նախնական վերլուծության համաձայն, վթարային վիճակն ինքնաթիռում կարող էր առաջանալ փականների խափանման պատճառով: Փորձագետները վերծանել են ինքնագրիչի տվյալները, որտեղ գրանցված են անձնակազմի խոսակցությունները: Խոսակցությունն օդաչուների խցիկում ավարտվում է բացականչությամբ. «Փականները…Հրամանատար, ընկնում ենք»: Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել է նաև 9 լրագրող: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |