ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ պետսահմանին դիվերսիոն փորձի հարցով![]() 29 դեկտեմբերի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի պետական սահմանին կատարված դիվերսիոն փորձի կապակցությամբ: «Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, գրում է Aysor.am-ը: Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ սահմանամերձ Չինարի համայնքում իրավիճակը հանգիստ է, քաղաքացիական բնակչության շրջանում խուճապ չկա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |