ԼՂՀ նախագահական ընտրություններին կհետեւեն շուրջ 100 միջազգային դիտորդներ18 հուլիսի 2007 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Ստեփանակերտ են ժամանել շուրջ 100 միջազգային դիտորդներ եւ լրագրողներ: Ինչպես PAN.ARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ԼՂՀ ԿԸՀ-ում, արդեն գրանցվել են 53 օտարերկրյա լրագրողներ եւ 47 դիտորդներ, որոնցից 40-ը ներկայացնում են միջազգային կազմակերպություններ, իսկ 7-ը` տեղական: Դիտորդները ժամանել են Հայաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Սերբիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից, Ֆարնսիայից եւ ԱՊՀ երկրներից:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |