Վարչապետ. Սոցապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով![]() 29 դեկտեմբերի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Այդ մասին կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով սոցիալական ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը, հայտնում է Panoarama-am-ը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետք է ստեղծել համակարգեր կոռուպցիան բացառելու համար: «Անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի թե հասցեականությունը, թե դրանց արդյունավետությունը»,-ասել է նա: Վարչապետի խոսքով, պետությունը պետք է ձեռք մեկնի կարիքավորին, նրան ոտքի կանգնելու նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ: «Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների ու կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղվի սոցիալական արդարությունը»,-ասել է կառավարության ղեկավարը: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են, ապա կալանավորվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պետրոսյանը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |