Մասիս Մաիլյան. Կոսովոյի մոդելը շատ հետաքրքրական է Ղարաբաղի համար

Մասիս Մաիլյան. Կոսովոյի մոդելը շատ հետաքրքրական է Ղարաբաղի համար PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության միջազգային ճանաչումը կարող է նոր խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության պահանջ ներկայացնելու համար: Այդ մասին «Ռոյթեր» գործակալությանն է հայտարարել ԼՂՀ նախկին արտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի նախագահության թեկնածու Մասիս Մաիլյանը: Նրա խոսքերով, Կոսովոյի կարգավորման մոդելը կարող է օրինակ ծառայել մյուս հակամարտությունների լուծման համար: «Եթե ճանաչվի Կոսովոյի անկախությունը, դա հետաքրքիր կլինի այն տեսակետից, որ չճանաչված երկիրն անկախության հասնի, անկախ նախկին ղեկավարության կարծիքից: Այդ իմաստով Կոսովոյի մոդելը շատ հետաքրքրական է մեզ համար: Այսինքն մենք կարող ենք հասնել ճանաչման նոր սցենարով»,-ընդգծել է Մաիլյանը»:



Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կշարունակի աջակցել բանակցային գործընթացին Ադրբեջանի հետ այն հույսով, որ գործընթացը կարող է բերել ԼՂՀ միջազգային ճանաչմանը: «Խաղաղ բանակցություններն ընթանում են արդեն 15 տարի, սակայն էական հաջողություններ չեն գրանցվել: Կոսովոյի անկախության ճանաչումը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղին լոբբինգի ենթարկել օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին անկախություն տրամադրելու նպատակով` Ադրբեջանի համաձայնությամբ կամ առանց դրա»,-ասել է Մասիս Մաիլյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---