Պուտինը ստորագրել է ՀՀ հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին օրենքը29 դեկտեմբերի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Պուտինը ստորագրել է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային միավորված համակարգի ստեղծման մասին օրենքը, որը մինչ այդ ստորագրել էր Պետդուման: Հայաստանի հետ 2015-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված համաձայնագիրը Պետդումայի քննարկմանն էր ներկայացվել ՌԴ նախագահի կողմից: Համաձայնագրով նախատեսվում է հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միավորված համակարգի ստեղծում, որը ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի բաղադրիչ մասը կլինի: Միավորված համակարգի հիմնական խնդիրները մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում, ինչպես նաև միավորված համակարգի սպառազինության և ռազմատեխնիկայի մշտական պատրաստության ապահովումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել էր Օհանյանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |