«Փոքր Մհեր» կրթահամալիրը և Ապարանի ռազմամարզական վարժարանը կմիավորվեն![]() 29 դեկտեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու, «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ները միավորման ձևով «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ վերակազմակերպելու մասին որոշում: Նշված է, որ որոշումներն ընդունվել են կրթության ոլորտում գործող ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Վերակազմակերպման արդյունքում կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի հենքի վրա կստեղծվի հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ, որի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (1-9-րդ դասարաններ) ծրագրերի իրականացումն է: Մասնագիտացված դպրոցի նպատակը ծրագրերին համապատասխան սովորողների դաստիարակության ապահովումն է, մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը: ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը: Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային: Կարդացեք նաև՝ Դատախազություն. «Փոքր Մհերում» խախտումերի դեպքերով նյութեր են նախապատրաստվում Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |