Ռուսաստանը կկրճատի իր զորախումբը Սիրիայում29 դեկտեմբերի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Սիրիայում ռուսական զորախմբի կրճատման վերաբերյալ ՌԴ ՊՆ առաջարկին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ և ՊՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտնում էTASS-ը: «Համամիտ եմ ՊՆ ղեկավարի առաջարկին՝ Սիրիայում մեր ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ, նկատի ունենալով, որ մենք, անկասկած, կշարունակենք պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և հետագայում ևս կաջակցենք Սիրիայի օրինական կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում: Անկասկած մենք կկատարենք պայմանավորվածությունները, այդ թվում Տարտուսում և Հմեյմիմ օդանավակայանում ՌԴ ԶՈւ տեղակայման հենակետերի զարգացման մասով»,-ասել է Պուտինը: Շոյգուն, իր հերթին, նշել է, որ ձևավորված են բոլոր նախադրյալները Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման համար, այդ թվում այդ երկրում ռուսական զորախմբի կրճատման համար: ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը գործարքի արդյունքում կարող են բաժանել Սիրիան ոչ պաշտոնական ազդեցության գոտիների: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |