ԱԺ ընտրությունները՝ ապրիլի 2-ին29 դեկտեմբերի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն կմասնակցի սեփական ցուցակով և դաշինքներ չի կազմի, դեկտեմբերի 15-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը կգլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը: «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն: Նա նախ հիշեցրել է, որ դեռևս սեպտեմբեր ամսին ինքը հայտարարել է, որ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել: «Այո, Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ընդհանուր այն սխեման, որով մենք առաջ ենք շարժվելու»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը, թե` ոչ, այդ մասին կհայտարարի հենց ինքը՝ Ծառուկյանը: «Համախմբում» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քաղաքական քննարկումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին հնարավոր գործակցության շուրջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |