Վաշինգտոնը 35 ռուս դիվանագետի կարտաքսի![]() 30 դեկտեմբերի 2016 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները դեկտեմբերի 29-ին հայտարարել են ՌԴ մի շարք քաղաքացիների և ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ մեղադրելով նրանց ԱՄՆ քաղաքական կառույցների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ: Բացի այդ Վաշինգտոնն արտաքսում է երկրից ՌԴ 35 դիվանագետի և փակում է ՌԴ 2 դիվանագիտական հաստատություն ԱՄՆ տարածքում նույն հիմնավորմամբ: Վաշինգտոնը նաև մեղադրել է Մոսկվային ՌԴ-ում աշխատող ամերիկացի դիվանագետներին ճնշելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կրեմլում այդ գործողություններն արդեն գնահատել են որպես 3 շաբաթից հեռացող մարդկանց կանխատեսելի ագրեսիա, ինպես նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին վնասելու փորձ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնում է պաշտոնը հունվարի 20-ին: Անցումային վարչակազմը կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը: ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, սակայն, չի շտապի այդ հարցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |