Սիրիայի ամբողջ տարածքում ուժի մեջ է մտել հրադադարը![]() 30 դեկտեմբերի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը դադարեցրել է բոլոր մարտական գործողությունները երկրի ամբողջ տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին ռազմական աղբյուրների վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ու զինված խմբավորումները պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սրիայի ամբողջ տարածքում դեկտեմբորի 30-կեսգիշերից սկսած: Պայմանավորվածությունը չի վերաբերում Ջեբհաթ ան Նուսրային և Իսլամական պետությանը: Դամասկոում, Հալեպում ու Հոմսում հայտնել են, որ արդեն մոտ 1 ժամ է պահպանվում է հրադադարի ռեժիմը՝ ոչ ոք չի կրակում: Աշխարհազորայինները հայտնել են, որ իրենք էլ, ինպես և բանակը, պահպանում են հրադադարը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեքռ բերվել Սիրիայում հրադադարի հաստաման և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: 3 փաստաթուղթ է ստորագրվել: Առաջինը՝ Սիրիայի կառավարության և զինյալ ընդդիմության միջև Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի մասին, երկրորդը՝ հրադադարի հետ կապված համալիր միջոցների մասին, երրորդը՝ սիրիական կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |