Կարայան․ Հայաստանի զբոսաշրջությունը մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի30 դեկտեմբերի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զբոսաշրջությունը մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 29-ին հանդիպմանը: Հանդիպմանը մասնկացել են Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյան և մի շարք ներգնա տուրօպերատորներ: Նախարարը նշել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում գտնվող այս ոլորտը ներառական ավելացված արժեք է ստեղծում: Նախարարի խոսքով` Հայաստանի զբոսաշրջության ոլորտն իր ենթակառուցվածքներով և հնարավորություններով մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի. այդ մասին են վկայում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները: Նախարար Կարայանը ներկաների հետ քննարկել է ԱԱՀ-ի, վիզային ռեժիմների դյուրացման, կապի, Հայաստանի ճանաչելիության և ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներգնա տուրօպերատորների միությունը նախարարություն կներկայացնի առաջարկությունների փաթեթ զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների և հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որի շուրջ քննարկումներ կծավալվեն Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք քայլեր արդեն իսկ տեղ են գտել Զբոսաշրջության պետական կոմիտեի 2017թ.-ի ծրագրում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |