Ցանկության դեպքում Թուրքիան կարող է դառնալ եվրոպական-միջերկրական գործընկերության անդամ, ոչ թե ԵՄ-ի

PanARMENIAN.Net - Ֆրանսիան առաջարկում է հատուկ հանձնաժողով ստեղծել Եվրամիության սահմանների վերաբերյալ հարցերը լուծելու համար: Այնուամենայնիվ, պաշտոնական Փարիզի դիրքորոշումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում անփոփոխ է մնում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական գործերի գծով պետքարտուղար Ժան Պյեռ Ժույեն: Նրա խոսքերով, Փարիզը հանդես է գալիս Եվրամիության մակարդակով փորձագետների հատուկ խորհրդի ստեղծման օգտին, որի հիմնական խնդրիը կլինի ԵՄ սահմանների վերաբերյալ հարցի լուծումը:



Միաժամանակ Ժույեն բացառել է պաշտոնական Փարիզի քաղաքականության փոփոխման հնարավորությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: «Մեր դիրքորոշումը Անկարայի հարցում անփոփոխ է մնում: Մենք առանց այդ էլ զիջումների գնացինք, որպեսզի անդամակցության մասին բանակցություններում ընդգրկվեն տեխնիկական հոդվածներ: Ֆրանսիան ոչ մի կերպ չի փորձում լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կքննարկվի միայն այն ժամանակ, երբ նա պատրաստ կլինի դրան»,-ընդգծել է Ժույեն:



Նա նաեւ նկատել է, որ ցանկության դեպքում Թուրքիան կարող է դառնալ եվրոպական-միջերկրական գործընկերության անդամ, ոչ թե ԵՄ-ի: «Եթե Թուրքիան շահագրգիռ է այդ հարցում, թող հետաքրքրվի անդամակցության պայմաններով: Սակայն դա այլընտրանք չէ անդամակցությանը ԵՄ-ին»,-ասել է Ֆրանսիայի պետքարտուղարը, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---