Տու-154-ի վթարի հետաքննությունն ահաբեկչության նշաններ չի հայտնաբերել30 դեկտեմբերի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Տու-154-ի ինքնագրիչների տվյալների վերծանումը, ինչպես նաև բեկորների վիճակի վերլուծությունը հիմք չի տալիս մտածելու, որ վթարը տեղի է ունեցել ահաբեկչության հետևանքով: Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։ Ահաբեկչության մասին վարկածը հաստատում չի ստանում, ասել է Ինտերֆաքսին հետաքննության հետ ծանոթ աղբյուրը: Ըստ աղբյուրի, ինքնագրիչների վերծանման առաջին տվյալները, ինպես նաև բեկորների վերլուծությունը չի հայտնաբերել պայթուցիկ նյութերի հետքերի առկայություն և հիմք չի տալիս հետագայում մշակելու այն վարկածը, որը կարելի կլիներ որակել որպես ահաբեկչություն: Հիմնական վարկածներից բացի այլևս չի դիտարկվում նաև բարդ օդերևութաբանական պայմանների հարցը: Ըստ աղբյուրի, առաջին պլան է դուրս գալիս տեխնիկական և մարդկային գործոնների վարկածը: Նա հայտնել է, որ հանձնաժողովը հատուկ ուշադրություն կդարձնի օդանավի տեխնիկական վիճակին: Լրացուցի կճշտվեն ինքնաթիռի սպասարկման պարամետրերը, սպասարկող անձնակազմի, օդաչուների, օդանավակայանի ծառայությունների որակավորումը, կվերցվեն վառելիքի նմուշներ: Փորձագետները վերծանել են ինքնագրիչի տվյալները, որտեղ գրանցված են անձնակազմի խոսակցությունները: Խոսակցությունն օդաչուների խցիկում ավարտվում է բացականչությամբ. «Փականները…Հրամանատար, ընկնում ենք»: Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել է նաև 9 լրագրող: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |