ՎիվաՍել-ՄՏՍ-ը մի շարք կրթական նախագծեր է իրականացրել 2016-ին30 դեկտեմբերի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է կրթությունը որպես սոցիալական և տնտեսական զարգացման, ազգային ինքնության շարունակականության ապահովման, արտադրողականության մշակույթի խթանման և հասարակության ներդաշնակ զարգացման կարևորագույն գործոն: Որակյալ կրթությունը թվարկված արդյունքներին հասնելու գրավական է՝ ուղղված սեփական երկրում տարբեր ոլորտներում ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծմանն ու երկրից «ուղեղների արտահոսքը» կասեցնելուն: Այն նաև մրցակցային առավելություն ձևավորելու և արժեքի ստեղծման միջազգային շղթայում ներկայություն ապահովելու նախապայման է: «Որակյալ կրթություն ապահովելը ներդրում է ապագայում: Կրթությունը սեփական ճակատագրի տերը լինելու միջոց է: Դրա այլընտրանքը սեփական ապագան ինքնահոսի թողնելն է և հանգամանքներին ենթարկվելը՝ թե՛ անհատների և թե՛ երկրների առումով: Կրթությունը մարդու անհատականությունը, մտածողությունն ու ստեղծագործականությունը զարգացնելու ուղի է: Ահա թե ինչու ենք մենք կրթությունը դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների կարևոր ոլորտներից մեկը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները կրթության ոլորտում մասնավորապես իրականացվել են հետևյալ ծրագրերում. - Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ուսումնական ծրագրի ներառում Հայաստանի մի շարք ավագ դպրոցների ծրագրերում - Աջակցություն ռոբոտաշինության ոլորտին և լաբորատորիաների հիմնում - Հանրային գրադարաններում և կրթական հաստատություններում Wi-Fi ենթակառուցվածքի ներդրում - Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ - Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ - Երիտասարդների և հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված բնապահպանական կրթություն - Համակարգիչների տրամադրում մշակութային և կրթական կենտրոնների - Ինտերնետ հասանելիության ապահովում՝ մի շարք սահմանամերձ գյուղերում - Հայաստանում և արտերկրում սովորող ուսանողների ուսման վճարի ապահովում - Սեմինարներ և դասընթացներ՝ Հայաստանի նեոնատոլոգների և բուժաշխատողների համար - Ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկա ընկերությունում - Բաց դռների օրեր ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ուսանողներին ընկերության կորպորատիվ մշակույթը ներկայացնելու նպատակով - Բազմաթիվ այլ ծրագրեր: Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ: 2005-2016 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կրթության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3,3 միլիարդ դրամ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |