14:00-ի դրությամբ ԼՂՀ նախագահական ընտրություններին արդեն մասնակցել է ընտրողների 53 տոկոսը

PanARMENIAN.Net - 14:00-ի (GMT+4) դրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցնող նախագահական ընտրություններին արդեն մասնակցել է ընտրողների 53 տոկոսը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԿԸՀ-ում:



Նշենք, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, ԼՂՀ Ընտրական օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է ընտրողների ձայների 25 տոկոսը, հետեւաբար, ընտրությունները կայացած են համարվում:



ԼՂՀ նախագահի պաշտոնի հավակնորդները 5-ն են. ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԼՂՀ Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---