ԼՂՀ-ում անցնող ընտրություններին հետեւում են ԱՊՀ չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում անցնող նախագահական ընտրություններին հետեւում են ԱՊՀ չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԿԸՀ-ում, Ստեփանակերտ են ժամանել դիտորդներ Մերձդնեստրից, Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:



Դիտորդների թվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Հունաստանի, Գերմանիայի, Սերբիայի, Չեխիայի, Ուկրաինայի, Մակեդոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվատիայի ոչ կառավարական կազմակերպությունների ու ղեկավարող կառույցների, ինչպես նաեւ համաշխարհային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---