2016-ի 11 ամսում ՀՀ-ին տրամադրվել է մոտ $44 մլն մարդասիրական օգնություն 4 հունվարի 2017 - 13:44 AMT PanARMENIAN.Net - 2016թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 510.3 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 21 236.6 մլն. դրամ կամ 44 341.0 հազ. ԱՄՆ դոլար: Տվյալները հրապարակվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի միջոցով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն էլ հայտնում է, որ ստացված օգնության 52.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.4%-ը` մանածագործական իրերը, 7.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 6.8%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 5.4%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.9%-ը` մնացած ապրանքները, գրում է Panorama.am-ը: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 20,7%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 23,9%-ը՝ Եվրամիության երկրներին, 17,4%-ը՝ Շվեյցարիային, 14.3%-ը՝ Չինաստանին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |