Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս․ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը![]() 6 հունվարի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 5-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցին սկսում է նշել Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության (Մկրտության) տոները, որը հինգ տաղավար տոներից է։ Նախկինում եկեղեցին Սուրբ ծննդյան ու Մկրտության տոները նշում էր միասին, բայց Արտեմոնը դեկտեմբերի 25-ը Քրիստոսի Ծննդյան տոն հռչակեց, իսկ հունվարի 6-ը` Մկրտության: Հնագույն ավանդությանն ու ավետարանական հաշվարկներին հավատարիմ մնաց միայն Հայ առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոները։ Սուրբ Ծննդյան օրն իրար ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս» խոսքերով, որոնց պատասխանն է. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»: Հայերը Սուրբ ծնունդն և Աստվածահայտնությունը սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան, երբ ժամը 17։00-ի ժամերգությունից հետո եկեղեցական օրը փոխվում է, շարունակում են տոնել հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ։ Այդ օրն երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, ինչն աստվածային լույս ու եկեղեցու օրհնություն է խորհրդանշում։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուսը։ Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան պատարագից հետո Ջրօրհնեքի արարողությունն է, որն էլ իր հերթին Հորդանանում Քրիստոսի մկրտությունն է խորհրդանշում։ Հունվարի 7-ը Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օրը։ Այդ օրն եկեղեցիներում պատարագին հաջորդում է հոգեհանգստյան արարողությունը։ Սուրբ ծննդյան տոնի միջոցառումներն ավարտվում են հունվարի 13-ին` Քրիստոսի Անվանակոչությամբ, որը նվիրված է մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |