Թուրքիայում ևս 6000 պետծառայող է ազատվել աշխատանքից![]() 7 հունվարի 2017 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում նոր զանգվածային զտումների արդյունքում ևս 6000 պետծառայող է ազատվել աշխատանքից: Ազատվել են ոստիկանության սպաներ, արդարադատության և առողջապահության նախարարությունների պաշտոնյաներ, ինպես նաև գիտնականներ, գրում է Deutsche Welle-ն: Համապատասխան հրամանն արձակվել է հունվարի 6-ին, հայտնում է Hürriyet-ը: Իշխաող Արդարության և զարգացման կուսակցությունը, ինպես նաև ընդդիմադիր ծայրահեղ պահպանողական Ազգայնական շարժման կուսակցությունը հունվարի 3-ին հավանություն են տվել երկրում արտակարգ դրությունը երկարացնելու մասին առաջարկին: Գործող սահմանափակումներն ուժի մեջ էին մինչև հունվարի 19-ը: Կառավարությունն օգտագործում է լիազորությունների ընդլայնումը, որն ընձեռում է այդ կարգադրությունը, իր հակառակորդներին հետապնդելու համար: Առնվազն 37.000 մարդ է կալանավորվել, ևս տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել են, սակայն հետո ազատ արձակվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |